Համո Սահյան/Амо Саян
Описание: Համո Սահյանը /Հմայակ Սահակի Գրիգորյանը/ ծնվել է 1914թ. ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի Լոր գյուղում: Սկզբնական կրթությունն ստացել է տեղի դպրոցում, այնուհետև տեղափոխվել է Բաքու և ստացել միջնակարգ կրթություն: 1935թ. ընդունվում է տեղի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը և ավարտում 1939 թ.: Առաջին բանաստեղծությունը տպագրվում է 1935թ. Բաքվի հայերեն թերթում : 1939-1941թթ. Սահյանն աշխատում է ամսագրում իբրև գրական աշխատող: 1941թ. Սահյանը մեկնում է ռազմաճակատ և մինչև 1945թ. կռվում է ռազմածովային նավատորմում: 1946թ. լույս է տեսնում Սահյանի առաջին գիրքը` բանաստեղծական ժողովածուն: Համո Սահյանը մահացել է 1993թ. հուլիսի 17-ին և թաղվել Երևանի պանթեոնում: