նչպես կույրը իր ձեռնափայտն է միշտ հիշում, Դու էլ հիշի’ր, Որ երբ իզուր հարց չեն տալիս` Սուտ պատասխան չե~ն ստանում: Եվ դու բնավ իմ այս խոսքից մի’ վշտանա, Այլ մտածիր, Թե ջրհորի մութ խորության չափման համար Իր սեփական մանկանն ո՞վ է ջրհոր նետում: Դու մի’ հարցրու, իսկ ես ասեմ Քո ուզածից շա~տ ավելին: Եվ ասում եմ ե՛ս` միօրյա՛ հավատացյալ, Իսկ դու լսի՛ր, իմ նորօրյա’ աստվածուհի: Պաշտամունքի մի ծե~ս պիտի արվի այսօր, Խոստովանքը էլ ո՞ւմ է պետք: Դու` անծանոթ մի նոր աշխարհ, Ես` մի հմուտ աշխարհագետ, Որ վա՛տ գիտեմ, շա~տ վատ գիտեմ Բազմախոստում տեղանքը քո: Ու խոսում է մեջս կրկին Մոլի ոգին հետազոտման. Ուզում եմ քեզ անգիր անել, Մտքով գծել քարտեզը քո, _ Հարց ու փորձը էլ ո՞ւմ է պետք: Եվ առավել լավ չէ՞ արդյոք, Որ մարդու ո՜տքը սայթաքի, Քան թե լեզո՛ւն: Ուրեմն արի ոչ թե խոսենք, Այլ մտովին քայլենք առաջ Այս անծանոթ ճանապարհով, Մինչեւ հասնենք հանգրվանի` Հեքիաթական ինչ-որ մի տեղ, Ուր չկա՜ տեր ու տիրակա